Մշակույթ

Սիրահարների այգին վերածվում է բացօթյա գրադարանի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 1-3- ը Երևանում կանցկացվի բացօթյա ընթերցանության փառատոն, որը կազմակերպվում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ կողմից արդեն 4- րդ անգամ: Փառատոնի նպատակն է խթանել ընթերցանությունը, ամրապնդել կապը գրքի հետ, ինչպես նաև միավորել երիտասարդությանը: Փառատոնի շրջանակում Սիրահարների այգում կազմակերպվում է բացօթյա ընթերցանություն։ Միջոցառման ընթացքում նախատեսված են հանդիպումներ գրողների, հրատարակիչների, հեղինակ կատարողների հետ, ինչպես նաև բացօթյա ցուցահանդես։

Սիրահարների այգին այս օրերին վերածվելու է բացօթյա գրադարանի: Բացօթյա ընթերցանության արդեն  4-րդ փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը: Այս օրերին այգում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, որոնք կխթանեն ընթերցանությունը և կամրապենդեն երիտասարդության կապը գրքի հետ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց փառատոնի համակազմակերպիչ Էդուարդ Լևանյանը։
Անցյալ տարի փառատոնն ունեցել է ավելի քան 4000 մասնակից և Էդուարդ Լևանյանը կարծում է, որ այս տարի ևս հետաքրքրությունը բավականին մեծ կլինի փառատոնի նկատմամբ։ Փառատոնի այս տարի կանցկացվի «Ընթերցանության ալիք» խորագրով։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button