Հասարակություն

Հալաբյան փողոցում բախվել են 7 մեքենաներ

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը։

Դեռևս չաբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով ավտոմեքենաները, հայտնում են ԱԻՆ- ից։

ՃՏՊ-ի հետևանքով ստացած տարբեր աստիճանի  մարմնական վնասվածքներով Գ. Հ. (ծնվ.1952թ.), Ա. Թ., Ա. Պ. (ծնվ.1965թ.), Մ. Մ. (ծնվ.1960թ.), Ս. Մ. (ծնվ.1984թ.), Ա. Ե. (ծնվ.1978թ.), Վ. և Ա. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ն. (ծնվ.2008թ.) և Ն. (ծնվ.2010թ.) Երգինյանները՝ «Սբ.Աստվածամայր» բ/կ: Ըստ հերթապահ բժիշկների՝ Ն. և Ն. Երգինյանների, Ա. Թ. առողջական վիճակը միջին ծանրության է: Մնացած տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:  Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:

Ցուցադրել ավելի
Back to top button