Միջազգային

Կոնգրեսը վերահսկողության տակ է վերցնում հատուկ ծառայությունները

Ամերիկյան օրենսդիրները կոնկրետ քայլեր են ձեռնարկում ԱՄՆ լրտեսական ծրագրերի շուրջ ծավալված սկանդալի կապակցությամբ, որոնք բացահայտվել են Էդվարդ Սնոուդենի կողմից: Հետախուզության գծով Սենատի խորհուրդն ընդունել է Ազգային անվտանգության գործակալության գործունեության նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումները, որոնք վերաբերում են էլեկտրոնային հետախուզությանը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Մասնավորապես` արգելվում են հեռախոսազանգերի գաղտնալսումները և էլեկտրոնային հաղորդագրությունների լրտեսումները: Այդ միջոցներով տվյալների հավաքագրումը թույլատրվում է միայն առանձին դեպքերով: Այդ արգելքները խախտելու համար 10 տարվա ազատազրկում է նախատեսվում: Դրանից բացի`խստացվել է ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողության և Սենատի հաստատման դերը այնպիսի պաշտոնների նշանակման ժամանակ, ինչպիսիք են Ազգային անվտանգության գործակալության տնօրենը և գլխավոր տեսուչը։

Ցուցադրել ավելի
Back to top button