ԿարևորՀասարակություն

Գործազրկության նպաստը կփոխարինվի գործատուին այցելության վճարով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են Բյուջե 2014-ի նախագծի քննարկումները: Պատգամավորներն այսօր լսել են, թե ինչ հատկացումներ են նախատեսվում առողջապահության և սոցիալական ոլորտնեում։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ զրույցում  ասել է, որ ոլորտում 2013-ի ընթացքում երեք անգամ ավելացել են օրինական մուտքերը, ինչը  նշանակում է, որ երեք անգամ պակասել է ստվերը։ Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  խորհրդարանում ավելի շատ խոսել է ոչ թե ստվերի, այլ գործազրկության նպասից հրաժարվելու կառավարության որոշման  մասին: 

Բյուջե 2014- ի նախագծով  կառավարությունը հունվարի մեկից կենսաթոշակների 15 տոկոսով  բարձրացում է նախատեսում: Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝ կենսաթոշակի հիմնական չափը 13 հազարից 14 հազար,  իսկ մեկ տարվա ստաժի գումարը 450-ից 540 դրամ է դառնալու։ Կառավարությունն այս անգամ  նոր բանաձեւ է մշակել, ըստ որի՝ ավելի շատ բարձրանալու է այն մարդկանց կենսաթոշակը, ովքեր ավելի ցածր կենսաթոշակ են ստանում:  Նախանական հաշվարկներ կատարելով ՝ կառավարությունը պարզել է, որ այս բարձրացման արդյուքնում մոտ  32 հազար անձի դեպքում կենսաթոշակի չափը կգերազանցի ծայրահեղ աղքատության շեմը, իսկ քանի որ  կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում 93 հազար եւ ավելի թոշակ ստացողների համար, ապա  2014 թ-ից չի աճի մոտ  450 անձի կենսաթոշակ։

Բանաձևը, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյաի հետևրյալն է. «Մինչև 5 տոկոս աճ կլինի շուրջ 60 կենսաթոշակառուի համար, 5-10 տոկոսով կաճի 19.500- ի կենսաթոշակ, 10-15 տոկոսով կաճի շուրջ 165 հազարի կենսաթոշակը, 15-20 տոկոսով՝ 101 հազարինը։ 20-40 տոկոսով կաճի մինչև 164 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ»։

2014-ին առաջին անգամ բյուջեում միջոցներ են նախատեսված կուտակային կենսաթոշակային համար: 2014-ի հունվարի 1-ից տրվում է պարտադիր բաղադրիչով այս համակարգի մեկնարկը։ Բյուջեն այդ նապատակի համար նախատեսել է 20 մլրդ 683 մլն դրամ։ « Գումար, որը 2013-ի բյուջեով նախատեսված չէր: Այս բյուջեով, փաստորեն սկսում ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը»,- ասում է նախարարը։

Շարունակելու է գործել ընտանեկան նպաստի համակարգը, որի համար բյուջեն  37 մլրդ 105 մլն դրամ գումար է նախատեսել : Փոփոխություններ այս ոլորտում գործադիրը չի պլանավորել։ |Նպաստի չափը լինելու է 29 հազար 537 դրամ և համակարգից օգտվելու է մոտ  105 հազար մարդ: Այստեղ փոփոխություններ չկան ոչ նպաստի չափի, ոչ էլ ընտանիքների թվի հետ կապված»։

Փոխարենը՝ փոփոխություն կա գործազրկության նպաստի հարցում: Ինչպես հայտնի է,  կառավարությունն այստեղ արմատական փոխել է խաղի կաննոները՝ որոշելով  2014-ից հրաժարվել գործազրկության նպաստի ինստիտուտից: Ֆինանսների փոխնախարան ասում է, որ գործազրկության նպաստի համար  նախորդ տարի նախատեսված 1.7 մլրդ գումարը  նորից լինելու է հաջորդ տարվա բյուջեում, բայց  որպես  նպաստ կանխկի վճարվելու փոխարեն ուղղվելու է գարծազրկության կրճատման այլ ծրագրերին: Թե ինչ է դա նշանակում արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փորձեց բացատրել: «Նպատակը ձևակերպվել է այսպես. զբաղվածության կենտրոններ դիմող անձինք, ովքեր աշխատանք փնտրող են, պետք է դիմեն  ոչ թե նպաստ ստանալու համար, մենք դրա համար ունենք ընտանեկան նպաստի համակարգ, այլ պետք է իրապես աշխատանք փնտրեն, և մենք էլ օգնենք դրան այդ հարցում»։

Գործազրկության նպաստները առաջարկում ենք փոխարինել գործատուին այցելության փոխհատուցման ծրագրով,  ասաց նախարարը: Պատգամավորներին մեկ հարց էր հետաքրքրւմ.  ո՞րն է երշխիքը, որ այս փոփոխությամբ միջոցներն ավելի արդյունավետ են ծախսվելու:  Նախարարը հստակ երաշխիքներ չնշեց։ Միայն հավաստիացրեց, թե  կառավարության հաշվարկները հստակ են։

Ցուցադրել ավելի
Back to top button