ԿարևորՀասարակություն

Անհրաժեշտ է խստացնել հուշարձանը վնասելու դեպքում վարչական եւ քրեական պատասխանատուվությունը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր տեղի են ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա խորհրդարանական լսումները՝ նվիրված պատմական հուշարձանների պահպանության,  ժառանգության  ապահովման  միջոցառումներին ու հիմնախնդիրներին: Օրակարգային հարցերը երկուսն էին՝ «Պատմության և մշակույթի   անշարժ հուշարձանների   ու պատմական միջավայրի   պահպանության և օգտագործման  մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող նախագիծն ու ոլորտում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները: 

«Պատմական հուշարձանների  պահպանության և ժառանգության   ապահովման  միջոցառումները և հինմախնդիրները» թեմայով արտագնա խորհրդարանական լսումների առանցքում այսօր հատակապես դաշտը կարգավորող օրենսդրական միջավայրն էր: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն իր զեկույցում նախ հիշեց Հայաստանի անկախացումից հետո դաշտում  տիրող իրավիճակը, մասնավորապես՝ սեփականաշնորհման գործընթացների արդյունքում, երբ բազմաթիվ հուշարձանների լինել-չլինելու հարցն  ուղղակիորեն պայմանավորված էր  սեփականատերերի կամքից ու քմահաճույքներից:

1998 թվականին ընդունվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի   պահպանության և օգտագործման  մասին» ՀՀ օրենքը: 2002-2006 թվականների ընթացքում ստեղծվել է, փոխնախարաի բնորոշմամբ, աննախադեպ մի փաստաթուղթ, որտեղ ընդգրկած էր ՀՀ տարածքում պահպանված պատմության և մշակույթի 24 152 հուշարձաններ՝ 7327 տարածքային պահպանական միավորներով։ «Հուշարժանների պահպանության, վերականգնման  և օգտագործման գործընթացները կանոնակարգելու նպատակով  օրենսդրական դաշտում վերջին տարիներին  մեծ աշխատանք է կատարվել, բայց կան բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- ասում է մշակույթի փոխնախարարը։

Խորհրդարանական լսումների օրակարգում այսօր նաև «Պատմության և մշակույթի   անշարժ հուշարձանների   ու պատմական միջավայրի   պահպանության և օգտագործման  մասին>> ՀՀ օրենքի լրամշակված նախագիծն էր, որն էլ, ըստ Արև Սամուելյանի, կարելի է դիտարկել որպես վերոնշյալ խնդիրների լուծման կարևորագույն քայլ: 

Ցուցադրել ավելի
Back to top button