ԿարևորՔաղաքական

Ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հիմնահարցերի լուծման, հայտարարել է դեսպան Նազարյանը

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԳԱ առաջին կոմիտեի «Տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցներ» օրակարգի կետով հոկտեմբերի 30- ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը։ Նշելով, որ այդ միջոցները հանդիսանում են կարեւոր բաղկացուցիչ միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման ու պահպանման համար, դեսպան Նազարյանն անդրադարձել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակաբար հնչող սպառնալիքներին, ռազմական ծախսերի ավելացմանը ու, դրա արդյունքում, սանձազերծած սպառազինությունների մրցավազքին եւ սահմանային սադրիչ գործողություններին, հայտնում են ԱԳՆ- ից։

Կարեն Նազարյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, այլ նաեւ վստահության ամրապնդման միջոցառումները` այդ թվում շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտման դեպքերի համար հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկությունները։

Դեսպանն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հիմնահարցերի լուծման, եւ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման այլընտրանք գոյություն չունի:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button