Սպորտ

Լեպսը՝ «Եղբայրական շրջանակ» հանցավոր խմբավորման անդամ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնք կապ ունեն «Եղբայրական շրջանակ» միջազգային հանցավոր կազմակերպության հետ։ Ցուցակում նաեւ երգիչ Գրիգորի Լեպսն է։ Փաստաթղթում նա նշված է իր իսկական ազգանունով՝ Լեպսվարիձե, մականունը՝ Գրիշա, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ամերիկյան ֆիննախն ընդգծում է, որ երգիչն ապրում է Թայլանդում։ Հրապարակված ցուցակում վեց անուն է, այդ թվում՝ Արթուր Բադալյանը, որի քաղաքացիությունը նշված չէ։ Նախարարությունը հստակեցնում է, որ ԱՄՆ բնակիչներին արգելված է ֆինանսական կամ առեւտրային գործարքներ կնքել  ցուցակում նշված անձանց կամ նրանց հետ կապված կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ սառեցրել է նրանց հաշիները ամերիկյան իրավասության տարածքում։

Լեպսի հետ կապված լուրը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է ԱՄՆ ֆիննախի ներկայացուցիչ Ջոն Սալիվանը։ ԱՄՆ- ում ընդգծում են, որ «Եղբայրական շրջանակը» հիմնականում գործում է ԽՍՀՍ նախկին տարածքում, ինչպես նաեւ Եվրոպայի, Մերձավոր Արեւեքի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի տարածքում։

Ցուցադրել ավելի
Back to top button