Քաղաքական

Արցախում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ռուսական ռազմակայանը կմիջամտի

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է, որ  ռազմակայանը կմիջամտի Արցախի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին։ Բարձրաստիճան ռուս զինվորականի հետ հարցազրույցը հրապարակվել է Ռուսաստանի բանակի պաշտոնաթերթում՝ «Կռասնայա զվեզդա» պարբերականում:

«Ռազմակայանի պատասխանատվության գոտու ռազմա-քաղաքական իրավիճակը մնում է անհանգսիտ եւ բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, որոնք կապված են հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի հետ: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասության՝ ռազմական ճանապարհով վերականգնման վերաբերյալ Ադրբեջանի որոշման դեպքում ռազմակայանը կարող է ներգրավվել ռազմական գործողությունների մեջ՝ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել է Ռուզինսկին։

Ցուցադրել ավելի
Back to top button