Քաղաքական

«Ազգային փրկություն» կուսակցությունը՝ ազգային փրկության մասին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ ազգին ոչ թե ղեկավար, այլ առաջնորդ է պետք, որը կլինի անվեհեր, քաջ, ազնիվ, առաքինի, անբիծ, անմնացորդ նվիրվող, միաժամանակ համեստ և հայրենասեր, այսօր նման տեսակետ է հայտնել «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ, արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանը։ Տեսնո՞ւմ է արդյոք նման մեկին մեր իրականության մեջ, հետաքրքրվել  են լրագրողներն ու պարզել

«Ազգային փրկություն» կուսակցություն. ևս մեկ կառույց, որն իր առաքելությունն է համարում հայ ժողովրդի փրկությունը՝ բռնատիրությունից, անարդարությունից, աղքատությունից։ Կուսակցության նախագահ, արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանն այս պահի դրությամբ  փրկության մեկ ճանապարհ է տեսնում. «Դավաճանները մեզանում երբեք չեն պատժվել: Մենք պատժելու ենք։ Արդարության հասնելու ենք ցանկացած գնով, անգամ՝ բռնության»,- ասում է «Ազգի փրկություն» կուսակցության նախագահը: Նա  միաժամանակ պարզաբանում է՝ որքան էլ փորձել են համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ, այդուամենայնիվ, չի ստացվել: Ընդդիմադիր գործիչներից վերջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ է զրուցել։

Իրենց սոցիալական իրավունքների համար պայքարող ազատամարտիկներին ևս  Թալինի կամավորական ջոկատների նախկին հրամանատար Սարգիս Կարապետյանը չի միանա: Պատճառը սկզբունքային է. ազատամարտիկը չի կարող միայն իր սոցիալական վիճակի համար պայքարել։

Արցախյան պատերազմում իր սխրանքների համար Սարգիս Կարապետյանը երկու մեդալ է վաստակել՝ «Արիության» ու «Զորավար Անդրանիկի»։ «Երկուսն էլ հանձնելու եմ»,- ասում է: Սեփական սկզբունքն այս դեպքում էլ գերակայում է. չեմ կարող Արիության մեդալ ընդունել, եթե ժողովուրդը հացն ստրկությամբ է վաստակում։

Ըստ Կարապետյանի՝ հայ ազգին ոչ թե ղեկավար, այլ առաջնորդ է պետք, որը կլինի անվեհեր, քաջ, ազնիվ, առաքինի, անբիծ , անմնացորդ նվիրվող, միաժամանակ համեստ և հայրենասեր։ Տեսնում է արդյո։ք նման մեկին մեր իրականության մեջ, հետաքրքրվում են լրագրողները։ Ես եմ՝ եղավ պատասխանը։

Ցուցադրել ավելի
Back to top button