ԿարևորՀասարակություն

Ուսուցիչների միջին աշխատավարձը կլինի 154 հազ, դրամ, կլինեն նաեւ կրճատումներ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2014 թ. պետական բյուջեով կրթության ոլորտին հատկացվող գումարները ոչ միայն անվանական  աճ են արձանագրել, այլև փոխել են ՀՆԱ-ի մեջ կրթության մասնաբաժինը, այսօր խորհրդարանում մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասել է iրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Կրթության բաժինը ՀՆԱ-ում, ըստ 2014-ի բյուջեի նախագծի, կկազմի 2.58 տոկոս: Նախարարը նշել է, որ բյուջետային հատկացումների ավելացումը պայմանավորված է  էներգետիկ ծառայությունների սակագների բարձրացմամբ և աշխատավարձերի նոր հաշվարկով: Կան նաև նոր ծրագրեր, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, սոցիալական ուղղվածություն ունեն: Դրանց թվում նախարարը  նշել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանինքերի ուսանողների վարձավճարների փոխհատուցման նպատակով լրացուցիչ 400 մլն դրամի  տրամադրումը, «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեկնարկելու է 2014-ից Վայոց ձորի մարզից։

Նախարարն անդրադարձել է նաև մանկավարժների աշխատավարձի խնդրին՝ նշելով, որ 2014-ի հուլիսի 1-ից ակնկալվում է, որ միջին աշխատավարձը դպրոցում կկազմի 154 հազար դրամ։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/10/301013ashotyan.mp3
ԿԳ նախարարը ուսուցիչների կրճատումների մասին

Ցուցադրել ավելի
Back to top button