Միջազգային

ՄՄ- ին անդամակցելով՝ Կիեւը կզրկվի ԵՄ հետ ազատ առեւտուր իրականացնելու իր իրավունքից

Եվրահանձնաժողովի առևտրային հարցերով գլխավոր տնօրինության  ղեկավարի տեղակալ Պետեր Բալաշը հայտարարել  է, որ Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցությունը Կիևի համար կփակի Եվրամիության երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը։

«Եթե այդ երկիրը դառնա Մաքսային միության անդամ, կկորցնի առևտրային անկախությունը։ Եթե Ուկրաինան հետևի Հայաստանի օրինակին և միանա Մաքսային միությանը, դա կլինի ընտրություն, որը կապացուցի, որ Կիևն այլևս չի կարող  իրեն Եվրամիության հետ ազատ առևտրային հարաբերություններ կառուցելու իրավունք վերապահել»,- Բալաշի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ՝ Ուկրաինան չի սահմանափակի սեփական առևտրային հնարավորությունները և կպահպանի այլ գործընկերների հետ հարաբերությունների իրավունքը։

Ցուցադրել ավելի
Back to top button