Հասարակություն

Մեկնարկեց ArmNet awards 2013- ը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկեց «ԱրմՆետ Էվորդս 2013»  համահայկական համացանցային  մրցույթը:  Ըստ կազմակեպիչների՝  այն կոչված է գնահահատել տեխնոկոգիաների հանրայնացման հետ մեկտեղ համացանցի հայկական սեգմենտում կատարված առաջըթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը եւ նպաստել ոլորտում նոր ընկերությունների  ստեղծմանը։

Վերջին տարիներին զգալիորեն աճել է համացանցի հասանելիությունը մեր երկրում: Բնակչության 57 տոկոսն օգտվում է այս ծառայությունից: Համացանցային ոլորտում մեր երկրում զգալի առաջընթաց է գրանցվել կարճ ժամանակահատվածում: Համացանցը շատերի համար դարձել է կյանքի անբաժանելի մասը, որը կիրառում է գտնում շատ ու շատ ոլորտներում: Օգտատերերի աճին զուգընթաց ավելանում է և հայկական կայքերի քանակը: Դրանց գնահատման և լավագույների գնահատմանն է միտված արդեն չորրորդ տարին գումարվող  «ԱրմՆետ  Էվորդս»  համահայկական համացանցային  մրցույթը, որը  անցկացվում է 9 անվանակարգերում:

Մրցույթին մասնակցելու հասմար հավակնորդ կայքերի և բջջային հավելվածների գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին ժամը 18-ին www.armnetawards.am կայքում: Բացի մասնագիտական ընտրությունից՝ կանցկացվի SMS քվեարկություն: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։

Այս տարի առաջին անգամ Հայաստանում Armnet նախագծի շրջանակներում կանցկացվի «Ստարտափ օր» միջոցառումը: Միջոցառման շրջանակներում «ՍԿՈԼԿՈՎՈ» Ստարտափ ակադեմիայի փորձագետներն ու խոսնակները կվարեն սեմինարներ և կկազմակերպեն «Ստարտափ պայքար» մրցույթը, որտեղ հաղթող ճանաչված  ընկերությունը կստանա հատուկ մրցանակ միջոցառման կազմակերպիչների կողմից, ուղևորություն դեպի ԱՄՆ Սիլիկոնային հովիտ:

Բացի դրանից՝ տեղի կունենա նաև համացանցային տեխնոլոգիաների հանրահռչակմանն ու զարգացմանը նվիրված կոնֆերանս: Կոնֆերանսի հիմնական թեման «Այս փոփոխվող շարժական աշխարհ»- ն է։ Կոնֆերանսի ընթացքում կներկայանան ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետները, որոնք կներկայացնեն շարժական տեխնոլոգիաների զարգացման վերջին միտումները: Ըստ «Մաէուտիկա» բրենդինգային ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանի՝ այս տարի մրցույթը խոստանում է շատ հետաքրքիր լինել։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում զգալի վերելք է ապրում, ինչի մասին է վկայում մրցույթին տարեց տարի մասնակցության բարձր մակարդակը և համացանցի հասանելիության աճը։ Այսօր իսկ նկատելի է հայկական բովանդակությամբ կայքերի հաճախելիության աճ, ինչին նույնպես նպաստում է նման մրցույթների անցկացումը, փաստում է «Օրանժ Արմենիա» ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը։ Նախորդ տարի մրցույթին մասնակցեցին մոտ 600 հայտեր: Այս տարի կազմակերպիչները ակնկալում են հատկասպես շարժական հավելվածների թվի ավելացում:

Ցուցադրել ավելի
Back to top button