Մշակույթ

ՀՀ- ում 10-ը հուշարձաններից ընդամենը մեկն է ուսումնասիրված, ասում է հուշարձանագետը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ընդամենը երկու օր առաջ ավարտվել է Վայրի բնության և  մշակութային արժեքների պահպանման   հիմնադրամի «SOS մշակույթ» ծրագիրը, որն իրականացվում էր  Արևելյան  մշակությանի գործընկերության ֆինասավորմամբ,  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հիմնադրամի և dvv international կազմակերպության  Թբիլիսիի  տարածաշրջանային գրասենյակի հետ  համագործակցությամբ: Ծրագիրը նպատակ ուներ  համայնքային ուժերի ներգրավվածությամբ ճանաչելի դարձնել ու արժևորել Հայաստանի ու Վրաստանի  սահմանամերձ շրջաններում պահպանված պաշտամունքային և աշխարհիկ բնույթի  պատմական հուշարձանները: 

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է Լոռու և Տավուշի մարզերում հայտնաբերված բացառիկ հուշարձանների մասին, որոնք մինչ օրս անհայտ էին և որևէ ցանկում գրանցված չեն:  Եթե թվերը դիտարկենք որպես վիճակագրական փաստ, ապա, ըստ հուշարձանագետի , ՀՀ տարածքում 10-ը հուշարձաններից ընդամենը մեկն է ուսումնասիրված։

«Խնդիրն այն է, որ մենք զլանում ենք տրորել մեր սրբազան հայրենիքի կածանները: Ներկայացված բոլոր հնավայրերը հեռու են ավտոմեքենայի համար նախատեսված ճանապարհներից, այնտեղ  պետք է հասնել ոտքով՝ քայլելով նեղ կածաններով, իսկ մենք ասֆայտապաշտ ենք, քայլել չենք ուզում ու մեր հարազատ օրրանը մեզ համար մնում է անծանոթ ու անմատչելի»,- ասում է Սամվել Կարապետյանը։

«Մարդը պիտի զգա իր հայրենիքի զարկերակը, հակառակ դեպքում  դժվար թե հայրենիքին մատուցի այն ծառայությունը, որը անհրաժեշտ է», ասում է Սամվել Կարապետյանը։ Հուշարձանագետի փոխանցմամբ՝  24 ամիս տևած ծրագրի արդյունքներն ամփոփվել են առանձին հրատարակություններում, նաև քարտեզ է տպագրվել, որը կարող է բավականին օգտակար լինել: «Պատերազմի ժամանակ մերոնք հաճախ կորուստներ են տվել, քանի որ չեն կարողացել քարտեզ կարդալ»,- նկատում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button