Միջազգային

Ըստ Սահակաշվիի՝ իր ձերբակալությունը Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայմաններից է

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության չինովնիկները սպառնացել են, որ պաշտոնավարման  ժամկետը լրանալուց հետո իրեն դատական հետապնդման կենթարկեն: Նա նախօրեին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին:

Ըստ Վրաստանի գործող նախագահի` կառավարության անդամները ոչ միայն սպառնացել, այլև կոնկրետ բանտի անում են  նշել` ասելով, թե իրեն կուղարկեն այնտեղ: Սահակաշվիի կարծիքով՝ իր ձերբակալությունը Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայմաններից է:

Վրացական իշխանությունները չեն մեկնաբանել Սահակաշվիլլի հնչեցրած մեղադրանքները, բայց հայտարարել են, որ նրա այցը Բրյուսել իրենց համար անսպասելի էր: Նշենք, որ Վրաստանի գործող նախագահի լիազորությունները կդադարեցվեն պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button