Հասարակություն

Զորակոչի խնդիրները օրենսդրական կարգավորման կարիք ունեն, ասում է իրավապաշտպանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունացն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ասամբլեայի կողմից բացահայտված թերությունները` կապված 2013 թվականի գարնանային զորակոչի գործընթացի հետ: Գրասենյակ դիմած 20 զորակոչիկներ, որոնցից 18-ի մոտ եղել են առողջական խնդիրներ, բախվել են համակարագում առկա բացթողումների հետ, և հիմք հանդիսացել ասամբլեային մշտադիտարկում անցկացնելու համար, որի արդյուքնում բացահայտվել են որոշ թերություններ:

Ըստ Սաքունցի՝ օրենսդրությամբ բացակայում է զորակոչի կազմակերպման ընթացքում բժշկական զննության եզրակացության ակտի բողոքարկման մեխանիզմը, չի կարգավորվում նաև զորակոչիկի մոտ մի քանի հիվանդության զուգակցման պարագայում պարտադիր զինվորական ծառայության պիտանիության խնդրի լուծման կարգը, և «այս ամենում արտառոցն այն է, որ զորակոչի կազմակերպման կարգը փոփոխման ենթարկվեց գարանանային զորակոչի ընթացքում, որն էլ, ըստ էության հանդիսանում է իրավական որոշակիության սկզբունքի խախտում, ու չի հստակեցվում  առողջական խնդիրներով զինվորական ծառայության պիտանիության չափորոշիչները»,- ասում է Սաքունցը։ Նա առաջարկում է առկա խնդիրները ոչ թե թողնել պաշտպանության նախարարի որոշման վրա, այլ օրենսդրորեն կարգավորել։

Ցուցադրել ավելի
Back to top button