Միջազգային

ԵՄ- ն Բելառուսի դեմ պատժամիջոցները երկարացրեց եւս մեկ տարով

Եվրամիության խորհուրդը մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը երկարացրել է Բելառուսի դեմ գործող «սահմանափակող միջոցները», հաղորդում է Риа Новости-ն՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր քաղբանտարկյալներն են ազատ արձակվել: Նաև նշվում է, որ Բելառուսում չի լավացել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:

ԵՄ խորհուրդը նաև անփոփոխ է թողել 232 ֆիզիկական անձանցից և 25 ընկերություններից կազմված ցուցակը, որում հայտնված անձիք և ընկերությունները չեն կարող մուտք գործել և գործունեություն ծավալել ԵՄ տարածքում:

Ցուցադրել ավելի
Back to top button