Քաղաքական

ԵՄ բանագնացի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։  Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, հայտնում են ԱԳՆ- ից։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները: Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button