Հասարակություն

Անվտանգության ապահովում. ԱՊՀ ինկասատորների երեւանյան հանդիպումը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Հայինկասացիա» ընկերության նախաձեռնոթյամբ այսօր ԱՊՀ երկրներից ժամանած ինկասացիոն ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում` ինկասացիոն համակարգում առկա արդի խնդիրների հաղթահարման, ժամանակակից փորձի ներդրման հարցերի շուրջ:  Ըստ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի՝ ինկասացիոն գործառույթի արդի խնդիրներն են անվտանգության ապահովումը և այդ տեսանկյունից այս հանդիպում-քննարկումը խթան է հանդիսանում համակարգային առանցքային հարցում հասնել արդյունքների։


Նման համակարգերը գնահատելիս հիմանականում ուշադրություն է դարձվում անվտանգության խնդրին, որն էլ այն հիմնական ցուցիչն է` համակարգի կայացման մասին բարձրաձայնելու համար: Հայաստանում, ինչպես փաստում է Վախթանգ Աբրահամյանը, անվտանգության ապահովումը բարձր մակարդակի վրա է, ի տարբերություն արտերկի, որտեղ շատ հաճախ են արձանագրվում հարձակումներ ինկասատորների և թանկարժեք իրեր տեղափոխող մեքենաների վրա։

Ինկասացիոն համակարգի հետ մշտապես շփվող Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Հայինկասացիայի» նախաձեռնությունը կարևոր է համարում, քանի որ խնդիրները միասին քննարկելու և հաղթահարելու համար նպաաստվոր հնարավորություն է ստեղծվում` համակարգի բարելավման և արդիականացման համար: Անդրադառնալով ինկասացիոն համակարգում առկա խնդիրներին՝  Բանկերի միության նախագահը նշեց, որ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել կառուցվածքային և մատուցվող ծառայություններում։

Վերջին 2-3 տարվա ընթացքում «Հայինկասացիայի» կողմից դրական փոփոխություններ են նկատվում ինչպես ծառայությունների մատուցման բարելվման տեսանկյունից, այնպես էլ կառուցվածքային բարեփոխումների: Ամեն ինչ արվում է ԿԲ ղեկավարության և «Հայինկասացիայի» ղեկավարության կողմից առկա թերությունները վերացնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button