Հասարակություն

200- 250 դրամ սակագինը սպառողների իրավունքների պաշտպանը չհիմնավորված է համարում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի 150 դրամ թանկացման վերաբերյալ կրքերը դադարեցին, երբ այն քաղաքապետի կողմից  ժամանակավոր կասեցվեց: Ստեղծվեց տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողով, որը պետք է վերանայեր հարցը: Այսօր կրկին հարցն օրակարգում է: ՎԵրջերս այդ հանձնաժողովը քննարկել է ուղեվարձի թանկացման նախադրայալները, ներկայացրել հաշվարկներ, ըստ որի՝ նախատեսվում է տրանսպորտի ուղեվարձը դարձնել 200-ից 250 դրամ։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հանձնաժողովի քննարկումների ժամանակ առարկել է ներկայացված չափորոշիչների դեմ։

Քաղաքապետարանի տրանսպորտի սակագնի հարցով ձևավորված հանձնաժոովը վերջերս ներկայացրել է հաշվարկ-հիմնավորումներ, ըստ որի՝ նախատեսվում է տրանսպորտի ուղեվարձը դարձնել 200-ից 250 դրամ: Հանձնաժողովի անդամ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ հաշվարկ-հիմնավորման մեջ ներկայացված մի քանի կետեր` վառելիքը, տեխսպասարկումն ու ամորտիզացիոն ծախսերը, աշխատավարձի գծով ծախսի և հարկային պարտավորությունների ներքին համադրությունները  հասցնելով նվազագույնի, գազով  աշխատող տրանսպորտի համար 100 դրամով կարող ենք ունենալ քաղաքակիրթ երթևեկություն։

Առանց հանրային վերահսկողության այս հարցը լուծել հնարավոր չէ, հայտարարեց հկ նախագահը: Եթե  պարզվի, որ քաղաքակիրթ երթևեկությունը պահանջում է, օրինակի համար,  152 դրամ, սահմանվի խելամիտ գին և պետության կողմից չսուբսիդավորելու դեպքում քաղաքացին ստիպված  լինի  վճարել,  այդ հարցը կարելի է քննարկել, նշեց Պիպոյանը, սակայն երբ տեսնում ես, որ հնարավոր է 100 դրամով ապահովել քաղաքակիրթ երթևեկություն, ինչո՞ւ վճարել ավելին։

Հանձնաժողովի անդամները  փաստաթուղթն առանց քննարկելու  ներկայացել էին քննարկմանը և Պիպոյանի համար ամենազարմանալին այն էր, որ նրանք էլ քվեարկել են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահի համար անհայտ է, թե  ինչու մինչ օրս  չի վարվում պետական քաղաքականություն, որպեսզի Երևանում  տրանսպորտը սպասարկվի գազով, ոչ թե  դիզվառելիքով։

Ցուցադրել ավելի
Back to top button