Միջազգային
«Սուրբ Հուդան» մարդկային կյանքեր է խլել


Առնվազն 13 մարդ զոհվել է «Սուրբ Հուդա» փոթորկի հետևանքով, որը մոլեգնում է Հյուսիսային Եվրոպայում: Ըստ BBC- ի 5 մարդ մահացել է Մեծ Բրիտանիայում, 6-ը՝ Գերմանիայում և 1-ական մարդ՝ Դանիայում և Նիդերլանդներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայի հյուսիսային շրջաններում, մեծամասամբ` Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների տարածքում, ավելի քան 300 հազար տներ մնացել են առանց էլետրականության: Վատ եղանակային պայմանների հետևանքով ավելի քան 270 հազար տուն հոսանքազրկվել է Բրիտանիայի տարածքում:
Այժմ «Սուրբ Հուդային» սպասում են Ռուսաստանում՝ Սանկտ- Պետերբուրգում եւ Լենինգրայի մարզում։