Միջազգային

Սաուդյան Արաբիան տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, ասում է «Հեզբոլահի» առաջնորդը

Ժնևի խաղաղ խորհրդաժողովի ճանապարհին գլխավոր խոչընդոտը Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն է, կարծում է «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլան: Ըստ նրա՝ Սաուդյան թագավորության իշխանական շրջանակները «հանդես գալով հեռուստատեսությամբ՝ օգտագործել են բոլոր հնարավորությունները տապալելու համար Ասադի կառավարությունը, սակայն չեն կարողացել հասնել իրենց նպատակին և հիմա տորպեդահարում են Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացը»:

Նասրալլան նաև ասել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Սիրիայում պատերազմի վրա «30 միլիարդ դոլար են վատնել, աշխարհով մեկ մոբիլիզացրել են հազարավոր գրոհայինների, զինել են նրանց և ուղարկել են կռվի»:

«Ես գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ Սաուդյան Արաբիան ձգտում է կանխել սիրիական կողմերի միջև երկխոսությունը: Սակայն այդ համառությունը վնասում է Սաուդյան Արաբիային, քանի որ միջազգային ուժերի դասավորությունը Սիրիայի հարցով խաղաղ խորհրդաժողով հրավիրելու օգտին է», -ասել է շիա գործիչը: «Սիրիական ճգնաժամի լուծումը միայն քաղաքական կարող է լինել` առանց նախապայմանների երկխոսության ճանապարհով», — հավելել է  Նարսուլլան:

Ցուցադրել ավելի
Back to top button