ԿարևորՄշակույթ

Հայաստանում երկու փառատոներ՝ մանուկների եւ պատանիների համար

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի է ունեցել  հանդիպում Ֆրանսիայի,  Գերմանիայի, Շվեցարիայի  դեսպանների և տվյալ երկրները  ներկայացնող  անիմատորների հետ։ Կարևորելով  փառատոնի դերն ու նշանակությունը՝ արդեն 5-րդ  տարին է այս երկրների  ներկայացուցիչները  ժամանում են Հայաստան՝  մասնակցելու «ՌեԱնիմանիա» փառատոնին:
Լրագրողների հետ այսօր հանդիպել են նաև մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ  միջազգային փառատոնի կազմակերպիչները: Փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր կշարունակվի նաև հնարպետության մարզերում: Փառատոնի կազմակերպիչը  Հայաստանի «Ռոլան Բիկով»  հիմնադրամն է: 

«Իմ մայրիկը Ամերիկայում է և նա հանդիպել է Բաֆալլո Բիլին». համաշխարհային ճանաչման արժանացած անիմացիոն ֆիլմի երևանյան պրեմիերայով  հոկտեմբերի 26-ին  մեկնարկեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 5-րդ միջազգային կինոփառատոնը: «Ինչ միջազգային փառատոն առանց միջազգային շփումների և համագործակցության»,-ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Վրեժ Քասունին  ու ներկայացնում  Ֆրանսիայի,  Գերմանիայի, Շվեցարիայի  դեսպաններին և տվյալ երկրները  ներկայացնող  անիմատորներին։

Նրանց թվում ֆրանսիական «Անսի» կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին է: Ինչպես Կաննի փառատոնը կինոյի, այնպես էլ անիմացիայի ոլորտում այս փառատոնն ամենահեղինակավորն ու խոշորն է Ֆրանսիայում: 2012-ին հենց այս փառատոնում մեծ հաջողությամբ ներկայացվեց Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը։

«Ռեանիմանիա» կինոփառատոնն այս  տարի  տոնում է իր  հնգամյակը, որը համընկել է  հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի հետ: «Պապ ու թոռ քայլում են միասին»,- հումորով նկատում է «ՌեԱնիմանիայի» գեղարվեստական ղեկավար Վրեժ Քասունին՝  հավելելով՝  հայ ժամանակակից անիմացիան վերելք է ապրում՝ հավատարիմ այս ոլորտում կուտակված  դասական ավանդույթներին՝  միաժամանակ բաց աշխարհում ծնունդ առնող յուրաքանչյուր նոր մտքի, տեխնիկական նորամուծությունների առաջ։

Ընդգրկված ֆիլմերի թվով լուրջ առաջընթաց է արձանագրել նաև մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի կանցկացվի  նոյեմբերի 1-5- ը Երևանում և 30 օր կշարունակվի նաև հանրապետության մարզերում: Փառատոնի կազմակերպիչը  Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամն է:  113 ֆիլմ 34 երկրներից, ներկայացնում է հիմնդրամի նախագահ Նունե Մանուկյանը։

Փառատոնի նպատակն է ազգամիջյան կոնֆլիկտներ ունեցող  երկրների երիտասարդների համար  մշակութային երկխոսության հարթակ ստեղծել՝ օգտագործելով   փառատոնը որպես հարթակ և կինոն որպես միջոց: Փառատոնի շրջանանկներում կանցկացվի նաև միջազգային համաժողով՝ «Կինոն ՝ հանդուրժողականության  լեզու» խորագրով: Նախտեսվում է  նաև սեմինար-մրցույթ «Խաղաղ ապրելն ավելի լավ է» խորագրի ներքո։

Ցուցադրել ավելի
Back to top button