Քաղաքական

Հայաստանի ՄՄ անդամակցության հարցերն են քննարկվել ՌԴ ԱԳՆ- ում

Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր քննարկել են Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու հարցերը:

ՌԴ ԱԳՆ կայքում նշված է, որ Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին այսօր ընդունել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Հանգամանալի զրույցի ընթացքում քննարկվել են Մոսկվա-Երևան երկկողմ հարաբերությունները՝ Մաքսային միությանը  մեր երկրի անդամակցության նախապատրաստման համատեքսում:

Հատուկ ուշադրություն է հատկացվել սպասվող համատեղ լայնածավալ աշխատանքին, որը ենթադրում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Մինսկում հրավիրած նիստի ժամանակ ընդունված որոշումները:

Ցուցադրել ավելի
Back to top button