Հասարակություն

Երկաթուղում աճել են դժբախտ պատահարները. հիմնականում մարդկային գործոնի պատճառով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երկաթուղում արձանագրվող դժբախտ պատահարները  մտահոգում եմ ոլորտի պատասխանատուներին: Միայն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է 21 վրաերթի դեպք, որոնցից 4-ը՝ մարդկանց մասնակցությամբ, 17-ը՝ անասունների, ինչպես նաև ավտոտրանսպորտի հետ բախման 7 դեպք: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն այսօր կոչ արել քաղաքացիներին հետևել  անվտանգության կանոններին:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/10/291013roud.mp3

Երկթուղում հաճախակի են դարձել անվտանգության կանոնների խախտումները: Դրանց արդյունքում տուժում են մարդիկ, սատկում են անասուններ, «Հարավկովկասյան երկաթուղին» կրում է  ֆինանսական մեծ կորուստներ: Ըստ ընկերության անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Պետրոսյանի՝  ընդհանուր առմամբ՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է 28 պատահար։

Ամենամեծ վտանգը երկաթուղու համար ներկայացնում են հատկապես Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի խոշոր եղջերավոր անասունները, նշում է ընկերության ներկայացուցիչը: «Հարավկովկասյան երկաթուղու» և ոստիկանության տարածաշրջանային ստորաբաժանումները համատեղ  բացատրական և կանխարգելիչ աշխատանք են իրականացնում երկաթուղուն մերձակա բնակավայրերում։

Շատերը հաշվի չեն առնում երկաթուղու վտանգավորությունը՝ խախտելով անվտանգության տարրական կանոնները՝ հատկապես գծանքների հատման ժամանակ, ընգծեց Արմեն Պետրոսյանը: «Անհրաժեշտ է հիշել, որ գնացքների արագության բարձրացմանը զուգընթաց մինչև 70-80 կմ/ժ, ինչպես նաև ռելսերի որակի բարելավման հետ ավելանում է նաև արգելակային ուղին, որը միջինը կազմում է 300 մետր ուղևորային գնացքի և 1500 մետր բեռնակազմի համար»,– ասաց նա։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, կապիտան Ասքանազ Դավթյանը արձանագրեց, որ չնայած բացատրական և կանխարգելիչ միջոցառումների, դժբախտ պատահարները այնուամենայնիվ տեղի ունենում են։ Ավտոմեքենաների հետ բախման պարագագայում, ըստ Արմավիրի մարզի Բաղրամյանի բաժանմունքի ոստիկանապետի տեղակալ, փոխգնդապետ Էդիկ Մկրտչյանի, հիմնական պատճառը վարորդների պահվածքն է։

Երկաթուղում պատահարները հիմնական տեղի էն ունենում մարդկային գործոնի պատճառով: Չնայած վարչական օրենսգրքով նախատեսված պատժասմիջոցների, դեպքերը դեռ կրկնվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button