Հասարակություն

ԵՄ- ն դյուրացնում է ՀՀ քաղաքացիների մուտքը Եվրոպա

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը եւ Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամը  կազմակերպել էին  «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» խորագրով գիտաժողով։

Հայաստանը այս տարվա հունվարից միակողմանի հանել է վիզային ռեժիմը Եվրամիության երկրների հետ, իսկ ԵՄ-ն պատրաստվում է հեշտացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը՝ վավերացնելով Ռեադմիասիայի և վիզաների ռեժիմի դյուրացման մասին պայմանագրերը։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ շատ քաղաքացիներ այսօր անօրինական կերպով են մեկնում Հայաստանից ու հայտնվում են փակուղու առաջ, իսկ վիզային ռեժիմի հեշտացումը թույլ կտա, որպեսզի մարդիկ, ինչպես Ռուսատանի դեպքում է լինում, գնան այնտեղ, աշխատեն  ու վերադառնա հայրենիք,այլ ոչ թե փախչեն։ Գրիգորյանի խոսքով՝ վիզային ռեժիմի հեշտացումը կնպաստի արտագաղթի կասեցմանը։

ԵՄ-Հայաստան վիզաների երկխոսությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանը որոշ իմաստով դառնա ազատ, ՀՀ-ն կունենա առանց վիզաների քաղաքականություն: Պետք է սկսել սա, եւ ԵՄ-ն կգնահատի Հայաստանի պատրաստակամությունը, նկատում է Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը։ Ըստ նրա՝  ԵՄ-ն, վավերացնելով վիզաների դյուրացման համաձայնագիրը, շատ սոցիալական խմբերի՝ այդ թվում ուսանողների, թոշակառուների, գիտաժողովների մեկնող մարդկանց համար Շենգենի գոտու երկրների մուտքի արտոնագիրը անվճար կդարձնի, վիզայի դիմող բոլոր քաղաքացիները կներկայացնեն ավելի քիչ թվով փաստաթղթեր և արտոնագիրը կստանան կարճ ժամանակահատվածում։ ՀՀ քաղաքացիները 60 եվրոյի փոխարեն 35 եվրո։ «Մուտքի արտոնագրերի դյուրացումը, երբ արդեն ուժի մեջ մտնի, մեծ շահ կբերի ՀՀ քաղաքացիներին: Հայերը Եվրոպա ճամփորդելիս ավելի քիչ խոչընդոտների կհանդիպեն, ավելի քիչ բյուրոկրատիա կլինի»,- ասաց
Եվրամիության պատվիրակության ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button