Հասարակություն

Գործազրկության նպաստի վերացման խնդիրը լուսաբանել է սոցապ նախարարը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սոցիալական ոլորտի հատկացումները ոչ միայն չեն նվազել, այլ ընդհակառակը՝ ավելացել են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վերջինս այսօր անդրադարձել է ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված օրեսնդրական նախաձեռնությանը, որով 2014թ հունվարի մեկից այլևս գործազրկության նպաստ չի տրամադրվի գործազուրկներին:  «Աշխատաշուկայում անձին դարձել մրցունակ, սա է մեր նպատակը»,- հայտարարել է ոլորտի պատասխանատուն։

Տարիներ շարունակ մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստթուղթը ունենում է  սոցիալական ուղղվածություն, հիմնական ծախսերն այս ոլորտին են ուղղվում:  Այս օրերին ԱԺ-ում հանձնաժողովներում քննարկումներում ներկայացվում է «2014 թ պետական բյուջեի մասին օրենքի»  նախագիծը, որով  նախատեսվում է, որ այս տարվա շուրջ 28 տոկոսի փոխարեն հաջորդ տարի սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումները կկազմեն 30 տոկոս: Սա նշանակում է, որ սոցիալական ոլորտի հատկացումները ոչ միայն չեն նվազել, այլ ընդհակառակը՝ ավելացել են:

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է  նախորդ քառօրայի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված համապատասխան օրենսդրական փաթեթը, որով  նախատեսվում է 2014թ հունվարի մեկից վերացնել գործազրկության նպաստը։ Զբաղվածության ոլորտին հատկացված միջոցների շուրջ 90 տոկոսը գործազրկության նպաստի վճարմանն է ուղղվում, իսկ սա 13 ծրագրերից մեկն է  միայն, ասում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որն այսօր բավականին մանրամասն ներկայացրեց նախաձեռնությունն ու պատասխանեց իրենց հասցեին հնչող քննադատություններին:

Զբաղվածություն ծառայությունը անձին  աշխատանք առաջարկելիս  մեկ անգամ հրաժարվելու դեպքում կասեցնում է գործազրկության նպաստը, երկրորդ անգամ հրաժարվելու դեպքում՝  այն  դադարեցվում է: Շատ հաճախ են քննադատություններ հնչում, որ հարմար առաջարկ չեն ներկայացնում աշխատանք փնտրողին։ Նախարարն անդրադարձավ նաև երեկվանից հնչող քննադատություններին, հատկապես՝ վարչապետի այն հայտարարությանը, որ գործազրկության նպաստին հատկացված միջոցների 94 տոկոսը նպատակին չի ծառայում: « Ներմուծվել է մի պարզ ցուցանիշ՝ կայուն զբաղվածության գործակից», ինչը նշանակում է, որ զղբաղվածության ոլորտի որևէ ծրագրում ընդգրկված անձը ծրագրի ավարտից հետո պետք է աշխատանք ունենա՝ առնվազն վեց ամսում։

Գործատուի մոտ գնալու համար գործազուրկը կրկին գումար կստանա, և, ի վերջո, եթե նա սոցիալապես անապահով է, կստանա ընտանեկան նպաստ: Մինչև տարեվերջ դեռ գործազրկության նպաստի ինստիտուտը գործելու է, նրանց, ում կնշանակվի համապատասխան նպաստը, նրանք կշարունակեն ստանալ դրանք 2014թ-ի ընթացքում: Դրանից հետո նոր նպաստ չի նշանակվի, հստակեցրեց նախարարը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button