Հասարակություն

Գյումրիում մեկնարկել է ավագ դպրոցների հանրապետական օլիմպիադան

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Գյումրիի մանկավարժական ինստիտուտում հանրապետական օլիմպիադան համախմբել էր ավագ դպրոցների ու վարժարանների 360 աշակերտի: Հոկտեմբերի 28-ին եւ 29-ին աշակերտներն իրենց գիտելիքներն ստուգում են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներից։ 


Արդեն ավանդույթ դարձած հանրապետական օլիմպիադային այս տարի հայկական երկրորդ հանրապետությունից մասնակիցներ չէին եկել, փոխարենը Գյումրիի մանկավարժականի հանրույթն էր Արցախում շարունակելով եւս մեկ ավանդույթ՝ այցելելով Ասկերանի շրջանի կրթական օջախներ:

Back to top button