Քաղաքական

Բյուջեն հիսաթափությունները հավասարաչափ բաշխելու արվեստ է, ասում է պատգամավորը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Տարվա ավարտը բավականին հետաքրքրիր է լինելու ներքին և արտաքին քաղաքական զարգացումների տեսանկյունից, այսօր լրագրողների հետ նման նախաբանով իր խոսքն սկեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը: Ներքինն առնչվում է Բյուջե 2014-ին և սոցիալական բարեփոխումներին միտված կառավարության նախաձեռնություններին, իսկ արտաքին դիտանկյունում` երկու կարևոր միություններին Հայաստանի անդամակցության վերաբերյալ զարգացումներն են։
Նախ՝ կառավարության սոցիալական բարեփոխումների մասին: Պետական պաշտոնյաների համար նախատեսվում է վարձատրության միասնական համակարգ ներդնել, եւ երկրորդ՝ վերացվում է գործազրկության նպաստը։ Արտակ Դավթյանը խնդրին վերաբերում է այսպես. աշխատավարձերի բարձրացում նախատեսված է 165 հազար պաշտոնիայի համար, ոչ միայն 131 պատգամավորի, ու ոչ տրամաբանական աշխատավարձեր հարկավոր չէ փնտրել: Այն պատագամավորներին, որոնք դեմ են նախաձեռնությանը, հանրապետական պատգագավորն առաջարկեց աշխատավարձի ավելացված չափը ուղղել մշակույթին, հաշմանդամություն ունեցող անձանց։ ՀՀԿ խմբակցության անդամը համաձայն է, որ կան ընտանիքներ, որ ցածր աշխատավարձ են ստանում, բայց ներդրվող նոր համակարգի ներդրմամբ ժամանակի ընթացքում կբարձրանա բոլորի աշխտավարձը։

Նախօերին մեկնարկած ԱԺ հանձնաժողովների քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ 2014-ի համար կառավարությունը 5.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, թույլատրելիից բարձր՝  8%-անոց գնաճ ՝ տարվա առաջին կիսամյակին:  Այս ամենին խորհրդարանական ուժերը գնահատականներ սկսեցին տալ` հնչեցնելով տարբեր որակումներ:  ԲՀԿ-ն ներկայացված փաստաթուղթը լոմբարդային որակեց, իսկ ՀՅԴ ներկայացուցիչները վարչապետի ներկայացման մեջ մեծախոսության տարրեր նկատեցին: Ի հակադրում խորհրդարանական խմբակցությունների որակումներին՝  հանրապետական պատգամավորը պնդեց և  հավաստիացրեց, որ աղքատության շեմը հաջորդ տարի կնվազի:

«Ռադիոլուրի» այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր տարվա բյուջեի քննարկման նախաշեմին կառավարությունը պնդում է, որ երկրի ֆինանսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է և նվազեցնելու է աղքատության շեմը, այն այդպես էլ տեսանելի չի դառնում, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Աշխատավարձերի բարձարցումը 32 հազար մարդկանց կհանի աղքատոթյան այդ նվազագույն շեմից: Բյուջեն հիսաթափությունները հավասարաչափ բաշխելու արվեստ է, և այս առումով  այս  բյուջեն հաջողված է և իրատեսական»։

Անցում կատարենք արտաքին քաղաքականությանը: Հայաստանը կգնա ԵՄ թե ՄՄ, հարցը վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկն է, մասնավորապես՝ դրսից հնչող յուրաքանչյուր հայտարարությունից հետո։ «Միությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ առաջարկը բնորոշ է թուրք դիվանագիտությանը` խոսել շանտաժի լեզվով»,- ասաց հանրապետական պատգամավորը ու նկատեց, որ մենք ժամանակակից աշխարհում աստիճանաբար դադարում ենք զարմանալուց: Իսկ Թուրքիայի անդամակցության հարցում Եվրամիությանն ուղղված շանտաժի բաղադրիչ կա։

Ցուցադրել ավելի
Back to top button