ԿարևորՄիջազգային

Վրացական երազանքը՝ այլեւս իրականություն. Վրաստանի ժողովրդավարության հասունացումը

Ընտրություններում վստահ առաջատարը՝ Գեորգի Մարգվելաշվիլին
Վրաստանում նախագահական ընտրությունները կայացած են, քվեարկությունը անցել է հանգիստ պայմաններում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան: «Ընտրությունները կայացան: Դա վրացի ժողովրդի ևս մեկ հաջողությունն էր: Ընտրողները կարողացան ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրատեղամասերում և ամրագրել իրենց ընտրությունը»,- ասել է Թամար Ժվանիան:

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ կիրակի օրը Վրաստանի նախագահական ընտրությունները կայացել են, վստահաբար առաջնորդում է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին 62, 19 % քվեով։ ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել Միխայիլ  Սահակաշվիիլիի «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն ՝ 21,86 % քվեներով: Բաքրաձեն, մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը, ընդունել է իր պարտությունը և պատրաստակամություն հայտնել կառուցողական համագործակցություն ծավալել նորընտիր նախագահի հետ:

Նախնական տվյալներով՝ երրորդ հորիզոնականում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 10, 04 % քվեներով: Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Շալվա Նատելաշվիլին ստացել է ձայների 2,87 %-ը, իսկ Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Թարգամաձեն՝ 1,04 %: Ընտրություններին մասնակցած մնացած 18 թենածուները չեն հավաքել 1 տոկոսից ավելի։

 

Վրացական ժողովրդավարության հասունացումը

ԵԱՀԿ-ն Վրաստանում երեկ կայացած նախագահական ընտրությունները որակել է դրական և թափանցիկ:Կազմակերպության նախնական զեկույցում նշվում է, որ տեղի ունեցած քվեարկությունը վկայում է վրացական ժողովրդավարության հասունացման մասին:

 

Հարգել մեծամասնության կարծիքը. Սահակաշվիլիի հորդորը՝ դժգոհողներին

Վրաստանի նախագահական ընտրություններում նախնական արդյունքների հրապարակումից հետո, գործող նախագահ Միխայիլ  Սահակաշվիլին հեռուստատեսային ուղերձում շնորհակալություն է հայտնել ընտրողներին նոր նախագահ ընտրելու կապակցությամբ, իսկ ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներին կոչ արել «հարգել մեծամասնության կարծիքը»: «Վրաստանն ընտրել է նոր նախագահի և ես ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր ընտրողներին, քանի որ բոլոր ընտրությունները, անկախ դրանց արդյունքներից, նպաստում են մեր երկրի ժողովրդավարության հետագա զարգացմանը: Վերջին հաշվով, կարևորը ժողովրդավարությունն է, որի վրա հիմնվում է մեր քաղաքական համակարգը և որով մենք շատ հպարտանում ենք», — հայտարարել է Սաակաշվիլին:

Գործող նախագահը, ում լիազորությունների ավարտին մնացել է 20 օրից քիչ ժամանակ, չի թաքցրել իր դժգոհությունը Վրաստանի նոր իշխանությունների գործունեության առնչությամբ, նշելով, թե վերջին տարում Վրաստանում ընթացիկ զարգացումները լուրջ հետընթաց են գրանցել երկրի հեռանկարների համար: «Ովքեր դժգոհ են այս արդյունքներից՝ թևաթափ չլինեք, ցանկացած հետընթաց ժամանակավոր է: Վրաստանն ունի շատ լավ ապագա, որն հիմնված է այն ավանդույթների վրա, որոնք ստեղծել ենք վերջին 10 տարիներին, և որևէ մեկը չի կարող արմատախիլ անել դրանք», — հայտարարել է Սաակաշվիլին:

 

Մարգելաշվիլիի երդմնակալությունը՝ նոյեմբերի 17- ին

Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին, հայտնել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Վախթանգ Խմալաձեն։  «Երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ նախագահական ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը»,- ասել է Խմալաձեն։

Ցուցադրել ավելի
Back to top button