Միջազգային

Պուտինն ու Յանուկովիչը հարաբերությունները փորձում են «վերաբեռնել»

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը նախօրեին ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Սոչիում: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում երկու նախագահները շարունակել են քննարկել Եվրասիական  տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ երկրների վերջերս Մինսկում տեղի ունեցած համաժողովների օրակարգից որոշ հարցեր:

Հիշեցնենք, որ Մինսկում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները հետաձգել էին ավելի վաղ նշանակված իրենց հանդիպումը: Երկու երկրների ղեկավարների շփումը տեղի էր ունեցել միան այլ երկների նախագահների ընկերակցությամբ: Փորձագետների կածիքով՝ դա խոսում է այն մասին, որ Ուկրաինան և Ռուսաստանն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել, այդ պատճառով հարաբերությունների մեջ «վերաբեռնավորում» դեռ չպետք է սպասել:

Ցուցադրել ավելի
Back to top button