Մշակութային լիգան էլ աղանդավորական է, ասում է Երիտասարդական լիգան


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում նոր աղանդ է ի հայտ եկել, այն կոչվում է «Մշակութային լիգա»։ Նոր աղանդին հայտնաբել են Միացյալ երիտասարդական լիգա նախաձեռնության անդամները, որոնց տեղեկացրել է Պռոշյան գյուղի աշակերտներից մեկի ծնողը։ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն ասում է, որ նոր աղանդի հիմնադիրը նկարիչ Նիկոլայ Ռերիխն է ու մարդկանց շփոթության մեջ է գցում Մշակութային լիգա անվանումը, քանի որ մարդիկ կարծում են, որ դա զուտ մշակութային կազմակերպություն է։
Որքանով են հիմնավորված ծնողի տեղեկատվությունը և արդյո՞ք անձամբ այցելե են բանախոսները։ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանն այսօր եւս կրկնեց նախորդ ասուլիսներում «ծեծված» տեղեկատվությունը: Լրագրողների դիտարկամը, թե առավել ճիշտ և գրագետ չէ՞ր լինի, եթե բանախոսը նոր աղանդի ի հայտ գալը ներկայացներ փաստերով, Սեւակ Հովհաննիսյանը դարձյալ կրկնեց՝ փաստերը հավաքման փուլում են։
«Ռադիոլուրի» դիտարկմանը, թե այս պահին չկան փաստեր, հետևաբար՝ ո՞վ է իրեն լիազորել նման հայտարարություններ անել կամ այս կամ այն գործչին աղանդավորի պիտակ կպցնել ու հետո էլ հերքել, Սեւակ Հովհաննիսյանը հակիրճ պատասխանեց՝ հայ ժողովուրդը։