Հասարակություն

Մեկնարկում է այապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցույթը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական 2013թ մրցանակաբաշխությանը: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում կազմակերպիչները ներկայացրեցին մրցանակաբաշխության առանձնահատկությունները:


Այս տարի այն իրականացվում է  4 անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Լավագույն մանկական ստեղծագործություն» և ԱՊՀ երկրների «Լավագույն հայկական համայնք»: Ինչպես նշեց ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը՝ համահայկական  այս ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացնում է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ 2010 թվականից։

Հայտերի գնահատումը իրականացվում է մասնագիտական մրցութային հանձնաժողովների կողմից մինչև տարեվերջ, իսկ արդյունքները կամփոփվեն 2014 թվականի կողմից։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 10 մլն դրամը: Այս գումարից 7 մլն- ը տրամադրված պետբյուջեից, մնացածը՝  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից:

Բացի դրանից՝ այս երկու կառույցները համատեղ մրցանակաբաշխություններ են իրականացնում կրթության և գիտության նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և ստեղծագործական միությունների հետ, հայտնեց  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնագահ Վլադիմիր Աղայանը։ Մրցանակաբաշխությունների մասնակիցների թիվը տարեց տարի ավելանում է, ընդլայնվում է և աշխարհագրությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button