Միջազգային

ՄԱԿ- ի բանագնացը ժամանում է Դամասկոս 10- ամսյա ընդմիջումից հետո

ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին այսօր կժամանի Դամասկոս, հայտնում է լիբանանյան «Դեյլի սթար» թերթը՝ հղում անելով Սիրիայի կառավարության աղբյուրին: «Բրահիմին պետք է երկուշաբթի ժամանի «Ժնև-2» խորհրդաժողովի նախապատրաստման  հարցերը քննարկելու համար»,- հայտնել է աղբյուրը՝ չցանկանալով հրապարակել անունը: Դա կլինի ՄԱԿ-ի պատվիրակի առաջին այցը Սիրիա՝ անցած դեկտեմբերից ի վեր: «Ժնև-2» միջազգային համաժողովը ծրագրված է նոյեմբերի վերջին:

Ի դեպ` Լահդար Բրահիմին կարծում է, որ Իրանի ներկայությունը «Ժնև-2» խորհրդաժողովին կարևոր դեր կունենա: Նա կոչ է արել Իրանին միջազգային կազմակերպություններին օգնել գտնել սիրիական հակամարտության համար քաղաքական որոշում: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին դրան ի պատասխան ասել է, որ Իրանը իրավիճակից դուրս գալու միակ ելքը համարում է քաղաքական որոշումը և առաջարկել է անցկացնել բանակցություններն առանց նախապայմանները:

Ցուցադրել ավելի
Back to top button