ԿարևորՔաղաքական

Հայաստանը միշտ արժանի հակահարված է տալու, հայտարարել է պաշտպանության նախարարը

«Վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցիների կողմից խախտումները տեղի են ունենում քաղաքակական իրադարձությունների, հանդիպումների կամ կառավարման ոլորտում այլ փոփոխություների շրջանում»,- այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում ավտոմեքենաների վրա հակառակորդի կողմից կրակ բացելու վերջին միջադեպին։

ԱԺ- ում պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ոլորտների բյուջետային ֆինանսավորմանը նվիրված խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցող նախարարը լրագրողների խնդրանքով անդրադառնալով միջադեպին՝ դա կապել է հարեւան երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հետ։

Սեյրան Օհանյանն ասել է, որ ադրբեջանցիների սադրիչ գործողություններին հայկական կողմը միշտ խիստ պատասխան է տալիս եւ շարունակելու է պատասխան տալ։ Նշելով, որ Ադրբեջանը չի ընդունում շփման գծում լարվածությունը թուլացնելու Հայաստանի առաջարկները, նախարարը արձանագրել է, որ նրանք փորձում են ապակայունացնել իրավիճակը, սակայն հայկական կողմը «միշտ արժանի հակահարված է տալիս»։

Back to top button