Հասարակություն
Առողջապահության նախարարությունը հաստատում է սիբիրախտի դեպքը


«Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ»,- այսօր հայտարարել է առողջապհության նախարարությունը։ Հիվանդության հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:
«Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ.
- կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,
- որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,
- կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։