Մշակույթ

Սպիվակովը կրկին հանդես կգա Հայաստանում

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։

Երևանյան համերգը նվիրված կլինի Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի ծննդյան 80-ամյակին եւ տեղի կունենա նոյեմբերի 10- ին, իսկ հաջորդ օրը Գյումրիում Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա ՙԳյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՚ ծրագրի շրջանակներում։

Ցուցադրել ավելի
Back to top button