ԿարևորՀասարակություն

Հանձնաժողովը հաստատել է Երեւանում ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել  հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի չափորոշիչների հիման վրա ձևավորված ծախսերի հաշվարկը մեկ միկրոավտոբուսի և մեկ ավտոբուսի համար՝ մեկ ամսվա կտրվածքով: Հաշվարկը մանրամասնորեն ներկայացվել է ըստ առանձին բաղադրիչների՝ միաժամանակ մատնանշելով հաշվարկների համար հիմք  հանդիսացած ինչպես օրենդրական և իրավական հիմնավորումը, այնպես էլ ոլորտում առկա հաշվարկային մեխանիզմներն ու մեթոդները:

Հաշվարկը ներառել է վառելիքային, շարժիչի յուղի և քսանյութերի, տեխնիկական սպասարկման և նորոգման, անվադողերի և մարտկոցի փոխարինման,   ինչպես նաև ամորտիզացիոն ծախսերի բաղադրիչները: Հաշվարկում ներառվել են նաև ինչպես վերադիր, այնպես էլ վարորդների աշխատավարձի գծով ծախսերի  ու հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները: Որոշվել է հանձնաժողովի անդամ Բաբկեն Պիպոյանի կողմից վառելիքի բաղադրիչի մասով արված առաջարկի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և ստացված արդյունքի համեմատությունից հետո միայն վերջնական եզրահանգման գալ։

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված բաղադրիչների հիման վրա ձևավորված Երևան քաղաքում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը, որը,  ինչպես հանձնաժողովի նախագահն է նշել, կարող է նաև որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Ցուցադրել ավելի
Back to top button