ԿարևորՔաղաքական

Հայ-եվրոպական հարաբերություններում առկա է փոխադարձ ընկալելիության պակասը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանը մեր երկրի նախանշված անդամակցությունը զգալիորեն ազդել է միջազգային ասպարեզում դիրքերի վրա: Ի հակակշիռ եվրամերձեցման ընթացքի փաստացի դանդաղեցման՝ դեպի ձևավորվող Եվրասիական միություն պաշտոնական Երևանի առաջխաղացումը խանդի տեղիք է տվել Բրյուսսելում, ինչի արդյունքում եվրոպական ուղղությամբ վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները կարծես թե վտանգված են: Ստեղծված իրավիճակը Սլավոնական համալսարանի Քաղաքականության և իրավունքի ինստիտուտի տնօրեն, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, բավականին սյուռեալիստական է և մտահոգիչ, թեպետ առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Հայաստանի քաղաքական էլիտան պատրաստ չէ երկրի անդմակցությանը որևէ միության, քանի որ դրանում տեսնում է երկրի ինքիշխանության սահմանափակում, համոզված է նախկին պատգամավորը։


Իսկ ահա Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ Մաքսային միությանը անդամակցության մեկնարկած գործընթացը կարող է  վտանգել մեր երկրի եվրամերձեցման շոշափելի առաջին պտուղները։

Հայ-եվրոպական հարաբերություններում առկա է փոխադարձ ընկալելիության պակասը, գտնում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, այստեղ կան և քաղաքական, և տնտեսական գործոններ։ Առկա վիճակի անորոշությունը կստանա իր լուծումը հաջորդ ամիս Վիլնյուսում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում, կարծում է քաղաքագետը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button