Մշակույթ

Աշխարհում լինում են ժամանակներ, երբ արվեստը մեռնում է, ասում է Վահրամ Սահակյանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վահրամ Սահակյանը հոգնել է անվերջ պահանջողներից և բողոքողներից: «Կան մարդիկ, ում ամբողջ կյանքը միայն բողոք է: Գիրք կա, գրականություն կա, երաժշտություն կա, աշխարհում հետաքրքիր  բաներ, այնուամենայնիվ, մնացել են, զբաղվեք»,- ասում է։ Ի դեպ՝ նշենք,  որ երկրից պոտենցյալ արտագաղթողների ցանկում Վահրամ Սահակյանի անունը չեք գտնի։ «Ես արդեն ներգաղթել եմ Ֆրանսիայից, էլ ինչ արտագաղթեմ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է նա։

«Ստեղծագործական միությունները ես համարում եմ մեռած տեսչություններ, որոնք անհրաժեշտ էին միայն խորհրդային տարիներին: Գրողների միությունն այն ժամանակ սոցիալապես օժանդակում էր իր անդամներին, տպագրվելու,  հանգստյան իրավունքից օգտվելու հնարավորություն էր տալիս։ Այդ հսկա շենքն այսօր որպես Գրողների միություն պահելն անիմաստ եմ համարում, ինչպես անիմաստ եմ համարում մի  շարք նախարարությունների կողմից տարածքներ զբաղեցնելու փաստը»,-  ասում է թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը։

Աշխարհում լինում են ժամանակներ, երբ արվեստը մեռնում է, ասում է Վահրամ Սահակյանը: Նրան  հայտնի չէ՝ 40 թե 50 տարի մարդկությունը  դեռ կշարուրանակի երգել ու լսել «Գանգնամ սթայլը», բայց փաստը, որ խավարը համատարած է և  անճաշակության խրախճանքը դեռ կշարունակվի, նրա համար , կարծեք, անվիճելի է։

Երկար տարիներ լեփ- լեցուն դահլիճներ ապահովողՎահրամ Սահակյանի «Խաթաբալադայից», «Մեա Կուլպայից», ինչո՞ւ չէ՝ նաև «Արծաթե բանալիից» հետո տևական դադար է, թեեւ զրուցակիցս բազմիցս նշել է, որ դարակում փուշու տակ մնացել են սցենարներ, որոնք անհամեմատ լավն են, քան՝ նշվածները:

Ցուցադրել ավելի
Back to top button