ԿարևորՔաղաքական

VIP աշխատավարձի մասին խոսելը ՀՅԴ- ն պոպուլիզմ է համարում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ու գործազրկության նպաստի վերացման  մասին օրինագծերի քննարկումն այսօր շարունակվել է նաև ԱԺ  քառօրյան ամփոփող ճեպազրույցների ընթացքում: Այս թեմաներից բացի ՝ խորհրդարանական ուժերն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող որոշմանն ու Եվրախորհրդարանի ՝ Հայաստանի համար ոչ շահեկան ձևակերպումներ պարունակող բանաձևին։

Նախ  կամ կրկին աշխատավարձերի օրինագծի մասին: Այն ավարտված քառօրյայի ընթացքում քննարկվեց, բայց չքվերակվեց: Առայժմ հայտնի է, որ  պետական պաշտոնյաների աշխատավարձը կանոնակարգող օրենսդրական փաթեթը խորհրդարանում ունի և կողմնակիցներ, և հակառակորդներ: «Ժառանգությունը» երկրորդ խմբում է: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը օրինագիծը խտրական է համարում: Ինչո՞վ են թերացել մյուսները, որ աշխատավարձերի բարձրացում, ի տարբերություն քաղաքական էլիտայի, չեն ունենալու կամ գրեթե չեն ունենալու, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը: Նա կարծում է, որ օրինակ պատգամավորին այսօր տրվող աշխատավարձն էլ քիչ չէ արվող աշխատանքի դիմաց: «240 հազար դրամը, իմ կարծիքով, շատ է կոճակ սեղմելու համար»։

ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժերից միակն է, որ պաշտպանում է կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Դաշնակցական գործինչները նշում են, որ աշխատավարձերի միասնական համակարգ ունենալու գաղափարը ՀՅԴ-ի ծրագրային հիմնադրույթներից է, ուստի պաշտպանում են այն: Առաջարկներ ունեն, բայց նաև կարծում են, որ այն ուժերը, ովքեր դեմ են արտահայտվում աշխատավարձերի բարձրացման օրինագծին, պոպուլիզմով են զբաղվում։

Ի դեպ՝ այդ դիրքրոշումը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առիթ  էր տվել կասկածի տակ դնելու Դաշնակցության  ընդդիմադիր կեցվածքը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանում  է Նիկոլ Փաշինյանին ընկերական խորհրդով: «Երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին՝ և իր նախկին ամենամոտիկ շրջապատին, և ընդդիմությանը,  և իշխանությանը, միշտ վտանգ կա, որ կարող է չարաչար սխալվել: Իմ խորի համոզմամբ՝ սա հենց այդ դեպքերից է: Իմ ընկերական խորհուրդն է՝ զբաղվել նրանով, ինչին կոչված ես, չարդարացնել իրեն ուրիշների հաշվին»։

ՀԱԿ-ը դեմ է աշխատավարձերի բարձրացման փաթեթին ու համոզված է, որ այն չի լուծելու բարեկեցության հարցը: ԲՀԿ-ն նույնպես դեմ է փաթեթին ու դա պոպուլիզմ չի համարում: Եթե երեկ խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը պայմանավորեցին իերնց առաջարկների նկատմամբ կառավարության վերաբերմունքով, ապա այսօր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն պատրաստվում է դեմ քվեարկել: Խմբակցությունից Վահե Հովհաննիսյանը արձագանքեց հանրապետական գործչի  այն դիտարկմանը, թե աշխատավարձերը բարձրացվքում են երկրի իմիջի համար: «Պետության իմիջը, ցավոք, ձևավորում են մեր դատարկվող գյուղերն ու քաղաքները, սոցիալական այն շերտերը, որոնք օրվա հացի խնդիր ունեն: Այդ պատճառով եմ ասում, որ քաղաքական էլիտան կորցրել է իրականության զգացողությունը և այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ»։

Հանուն երկրի իմիջի պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին խոսել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա այսօր ասաց, որ ճիշտ չէ խնդիրը անձնավորված քննարկել։ «Ոչ թե Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են այդ աշխառտավարձև ստանում  ու խնդիրը դրանում է, այլ խաշտոնն է գնահատվում»։

Մաքսային միությանը միանալու մասին Մինսկում երեկ ստորագրված փաստաթղթին խորհրդարանական ուժերը ծանոթ չէին: Նրանց մեծ մասը նշեց, որ ձեռք բերված համաձայնությունների  մասին իմացել են լրատվամիջոցներից: ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանն անգամ այս դիտարկումն արեց. « Տպավորություն է, որ իշխանություններն իրենք են  վերջին վայրկյանին իմանում, թե ինչ պիտի տեղի ունենա, էլ ուր մնաց մյուս քաղաքական ուժերը: Մենք երեկ Ղազախստանի նախագահից ենք տեղեկանում, որ Թուրքիան էլ է պատրաստվում անդամակցել Մաքսային միությանը»։

Ծանո՞թ է արդյոք Մինսկում ստորագրված փաստաթղթի ու անդամակցության ճանապարհային քարտեզի բովանդակությանը քաղաքակն մեծամասնությունը, հարցը Գալուս Սահակայանին էր ուղղված։ «Լրիվ մանրամասություններով դեռ ինֆորմացված չեմ, բայց ընդհանուր պատկերացում բնականաբար ունեմ։ Բայց հիմնական ինֆորմացիան, որը տիրապետելի կդառնա ինձ և իմ գործընեկորների համար, պետք է ստանանք երկրի նախագահի հետ հանդդիպումից հետո, որը դեռ տեղի չի ունեցել»:

Ի դեպ՝ Գալուստ Սահակյանը որևէ կապ չի տեսնում Եվրախորհրդարանի՝ օրերս ընդունած բանաձևում տեղ գտած  և Հայաստանի համար ոչ այնքան շահեկան ձևակերպումների ու ՄՄ անդամակցելու որոշման մեջ: Խորհրդարանակն ուժերի մեծամասնությունն այս կապը տեսնում է և բանաձևը ԵՄ-ի  պատասխան արձագանքն  է  համարում: «Ի՞նչ կապ ունի Մաքսային միությունը Եվրախորհրդարանի հետ: Երբեք ձեզ մի էդպես ներշնչեք, որ մեր պետությունը շահագրգիռ է այլ պետության պոչից քայլելու համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button