Միջազգային
Վաշինգթոնում երթ՝ ընդդեմ հատուկ ծառայությունների


Էլեկտրոնային սահմանների հիմնադրամը հայտարարել է Վաշինգտոնում երթ անցկացնելու մասին՝ ուղղված հատուկ ծառայությունների կողմից համացանցի օգտատերերին լրտեսելու դեմ: Միջոցառման պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երթը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
Կազմակերպիչների խոսքերով՝ բողոքի երթով պահանջելու են պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցներին, որոնք մասնակցել են անօրինական լրտեսմանը, և նրանց, ովքեր հնարավոր են դարձրել այդ լրտեսումը:
Երթը նվիրված է USA PATRIOT Act-ի ընդունման 20-ամյակին, որը զգալիորեն ընդլայնում է հատուկ ծառայությունների լիազորությունները: Ցույցին միանալու մտադրության մասին հայտարարել են ավելի քան 100 տարբեր ընկերություններ և հասարակական կազմակերպություններ: