Պայքար Ուկրաինայի համար Արեմուտքի եւ Ռուսաստանի միջեւ


Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման և ազատ առևտրի գոտի ստեղծելու արդյունքում կմեծանա ապրանքաշրջանառությունը ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարութան հարցերով, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի ղեկավար Թոմաս Մելիան: Նա նաև ընդգծել է, որ դա պարտադիր չէ դիտարկել որպես հակազդեցություն ՌԴ կողմից կիրառվող առևտրային խոչընդոտներին: Ըստ նրա՝ Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումը պետք է հարգեն մյուս երկրները, որոնք ԵՄ անդամ չեն:
«Մենք ՌԴ հետ չենք մրցակցում Ուկրաինայի հարցում: Մենք գտնում ենք, որ Ուկրաինան պետք է ինքն ընտրի, թե ինչ հարաբերություններ և գործընկերություն է ցանկանում զարգացնել իր հարևանների հետ: Մենք հետաքրքրված ենք, որ այդ հարաբերությունները լինեն դրական»,-ընդգծել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵՄ հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու ինքնիշխան իրավունքը Կիեւինն է։ «Սակայն եթե Կիևը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը՝ նրա մուտքը Մաքսային միություն կդառնա անհնար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ «Մենք ոչ կողմ ենք, ոչ էլ՝ դեմ: Դա մեր գործը չէ, այլ ուկրաինական ժողովրդի, ղեկավարության, խորհրդարանի և կառավարության ինքնիշխան իրավունքն է», -ասել է Ռուսաստանի նախագահը լրագրողների համար ամփոփելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: