ԿարևորՏնտեսական

Ոսկերչական արտադրանքի ծավալն աճել է 88,5 տոկոսով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 28-30-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի  «Yerevan Show 2013»  ոսկերչական միջազգային 3-րդ ցուցահանդեսը, որին կմասնակցեն հանշխարհային ճանաչում ունեցող ոսկերչական ու ժամագործական ընկերություններ, անհատ ոսկերիչներ: Կազմակերպիչը Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան է:  Միջոցառման շրջանակներում հոկտեմբերի  29-ին  տեղի կունենա նաև համաժողով՝ նվիրված ոսկերչության զարգացման հեռանկարներին: 

Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ պաշտոնապես նշվում է Ոսկերչի օրը։ Այս տարի ևս այն կնշանավորվի ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմամբ: «Yerevan Show 2013»  ցուցահանդեսն արդեն երրորդ անգամ Երևանում մեկտեղում է ոլորտի լավագույն մասնագետներին և ընկերություններին: Հայ ոսկերիչների համաշխարհային միության գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանն ասում է՝ տարեց տարի ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունն ու մասնակից երկրների աշխարհագրությունն ակնհայտորեն աճում է։

Երևանյան ցուցահանդեսին կմասնակցեն մոտ հարյուր ընկերություններ 23 երկրներից։ Հայաստանյան տաղավարը կներկայացնի 23 տեղական  ընկերությունների արտադրանքը, որի համար  ճանապարհը դեպի միջազգային շուկա հարթվում է նաև հիշյալ ցուցահանդեսի շնորհիվ:  Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ  Միրզոյանն ասում է, որ ոլորտը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է: Այդ մասին վկայում են տնտեսական վերջին  ցուցանիշները։ Այս տարվա առաջին կիսամշակում արտադրվել է մոտ 8 մլրդ դրամի ոսկերչական արտադրանք, աճի տեմպը կազմել է 32,3 տոկոս, արտահանումը աճել 88,5 տոկոսով։

Ցուցահանդեսի  շրջանակներում հոկտեմբերի  29-ին  տեղի կունենա նաև համաժողով՝ նվիրված ոսկեգործության  զարգացման միտումներին և հեռանկարներին

Ցուցադրել ավելի
Back to top button