ԿարևորՔաղաքական

Հայաստանը ցանկանում է հնարավորինս արագ անդամակցի ՄՄ- ին, ասում է ՌԴ փոխվարչապետը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կներկայացվի արդեն դեկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հաջորդ՝ մոսկովյան հանդիպման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։ Նա նշել  է, որ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարներին հնարավորություն տալ ինչքան հնարավոր է արագ վավերացնել միությանն անդամակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի հետ բանակցությունները էականորեն տարբերվում են Ղրղզստանի հետ համանբան բանակցություններից, որոնք բավականին դժվար են ընթանում։

«Հայաստանը պատրաստ է, մենք պատրաստ ենք գործնականում ամբողջությամբ վավերացնել բոլոր համաձայնագրերը, որոնք վերլուծել ենք։ Մենք այդ աշխատանքները իրականացնում ենք առաջին օրից, երբ Մաքսային միությունն ընդունել է այդ համաձայնագրերը։ Մեզ համար պետք է ընդամենը մի քանի ամիս եւ մենք պատրաստ կլինենք միանալ բոլոր իրավա- պայմանագրային բազային եւ պահպանել բոլոր պարտավորություններր»,- ասել է Շուվալովը։

Ըստ «Բելտայի»՝ Շուվալովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Մաքսային միությանն անդամակցելու բոլոր պարտավորությունները, իր օրենսդրությունը համապատասխանեցնել կազմակերպությանը։ «Հենց որ Հայաստանը միանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթարին, նա կդառնա Մաքսային միության անդամ»,- նկատել է Շուվալովը։

Ցուցադրել ավելի
Back to top button