Միջազգային
Իրանի եւ վեցյակի հանդիպումները կսկսվեն ամսվա վերջին


Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հոկտեմբերի 30-ին և 31-ին Վիենայում փորձագետների մակարդակով բանակցություներ կվարեն, տեղեկացրել է Press TV հեռուստակայանը՝ հղում անելով Իրանի փախարտգործնախարար Աբբաս Արաքչիին:
Այդ հանդիպումը կնախորդի Թեհրանի և «վեցյակի» բանակցությունների հաջորդ փուլին, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին և 8-ին Ժնևում: Վիեննայի հանդիպմանը կմասնակցեն բանկային գործի, առևտրի, նավթային արդյունաբերության և տրանսպորտի ոլորտի փորձագետները: Հոկտեմբերի 28-29-ին կընթանան բանակցություններ նաև ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մուտքի հնարավորությունը իրանական միջուկային օբյեկտներ` հատուկ ստուգումներ անցկացնելու համար: