Միջազգային

ԵՄ- ն մտադիր է բանակցություններ անցկացնել ԱՄՆ հետ հատուկ ծառայությունների լրտեսության հարցով

Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են մինչև տարեվերջ անցկացնել ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ` Եվրամիության անդամ երկների և ինստիտուտների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացված լրտեսության շուրջ, տեղեկացրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը:

Նա նշել է, որ Եվրամիության անդամ մյուս երկները նույնպես պատրաստ են միանալ այդ նախաձեռնությանը, որի նպատակը կանխելն է նման միջադեպերը ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում: Եվրոպական խորհրդի ղեկավարը պարզաբանել է, որ խոսքը հատուկ ծառայությունների աշխատանքին վերաբերող հարցերում Եվրամիության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև փոխըմբռման մասին է:

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ղեկավարների և քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսման շուրջ սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ եվրոպական լրատվամիջոցներում հրապարակումներ էին հայտնվել հիմնված ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փոխանցած փաստերի վրա:

Back to top button