«ԱրմենՏելը» տուգանվեց 20 մլն դրամով. նա ոտնահարել էր «Օրանժ Արմենիայի» «Պարզ» անվանումով մտավոր սեփականությունը


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց 20 մլն դրամով տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը: Պատճառը բիլիարդի գնդակներն են և «ԱրմենՏել» ընկերության «Պարզից պարզ» նոր սակագնային փաթեթը։ «ԱրմենՏել» ընկերության կողմից սեպտեմբերն հայտարարած «Պարզից պարզ» նոր սակագնային փաթեթը «Օրանժ Արմենիա» ընկերությունը համարում է իր «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումը: Դեռևս 2011թ.-ին «Օրանժ Արմենիա» ընկերությունը «Պարզ» անվանումով փաթերը գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում։
Տուգանման հաջորդ պատճառը անբարեխիղճ գովազգն էր: Այս անգամ էլ «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են նարնջագույն և կարմիկ գույներով ներկված բիլիարդի գնդակներ, որոնք ակնահայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս երկու օպերատորներին։ Գովազդային հոլովակում այդ երկու գնդակները պարտվում են, իսկ փոխարենը հաղթանակ է տանում «ԱրմենՏելի» բրենդային գույնով պատկերվածը գնդակը:
«Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի համաձայն՝ այդ գովազդը վնասում է իրենց համբավին և գործարար վարկանիշին:
ՏՄՊՊՀ-ն դիտարկում էր իրականացրել նաև հագուստի իրացմամբ զբաղվող մի քանի խանութների զեղչային քաղաքականության մեջ: Պարզվել է, որ մի շարք խանութների դիմապակիներին փակցված զեղչերը չեն համապատասխանել իրականությանը: Օրինակ՝ նշված է եղել 50 կամ 70 տոկոս զեղչ ողջ տեսականու համար, սակայն զեղչը գործել է միայն հատուկենտ ապրանքների համար։ Նկատենք, որ հանձաժողովի նիստին ներկա էին նաև խախտում իրականացրած տնտեսվարողները, ովքեր նշեցին, որ եղել է թյուր ըմբռնում օրենքի հետ կապված ու հիմա ամեն ինչ շտկվել է։ ՏՄՊՊՀ որոշմամբ՝ այդ ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում` խախտումները վերացնելու և հետագայում բացառելու հանձնարարությամբ։