Միջազգային

Արեւելյան գործընկերներին ԵՄ- ն ընտրություն չի պարտադրում

Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրները կանգնած չեն  Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրություն կատարելու խնդրի առաջ, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։ Նա ընդգծել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակաուղղված է անդամ երկրների՝Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի հետ տնտեսական և քաղաքական կապերի մերձեցմանը:

«Բոլոր երկրները ունեն ինքնիշխան իրավունք՝ ում հետ առևտրային համաձայնագիր կնքել և որ տնտեսական դաշինքի  մաս կազմել: Խոսքը Եվրամիության և Ռուսաստանի միջև ընտրության մասին չէ»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Եվրամիության հետ սերտ կապերը լավ կազդեն նաև Արևելյան գործընկերների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։

Մարտին Շուլցն այսպիսով պատասխանել է Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինային վերաբերող հայտարարությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button