Քաղաքական

Սյունիքում կատարված Հայաստանի ինքնիշխանության դեմ է, ասում է Զարուհի Փոստանջյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել է Սյունիքում իր հետ տեղի ունեցած հայտնի միջադեպին` կապված ռուսական սահմանապահ զորքերի կողմից իրականացված գործառույթների հետ։ Պատգամավորը եւ «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ներկայացուցիչ Աննա Հակոբյանը, շեշտելով, որ ռուս սահմանապահներն ապօրինի գործառույթներ են իրականացրել, նշեցին, որ ի պատասխան Հովիկ Աբրահամյանի նամակի` ռուս սահմանապահները նաեւ ապատեղեկատվություն են տարածել: Նշվել է, որ իրենք Սյունիքում եղել են շարասյունով, ինչն իրականությանը չի համապատասխանում, բացի այդ` նշվել է, որ իրենց հետ է եղել իբրեւ թե հարկային տեսչության աշխատակից` նկատի ունենալով Աննա Հակոբյանին։

Թե ինչ նպատակ է հետապնդել կազմակերպված սադրանքը, (ինչպես տեղի ունեցածը գնահատեցին բանախոսները) եւ դրանով ինչ հարց է լուծվել` թե Զարուհի Փոստանջյանը, թե «Ժառանգության» Կապանի կառույցի ներկայացուցիչը չեն կարողացել հասկանալ: Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ նման գործառույթների ներքո, փաստորեն, Հայաստանի Հանրապետության սուվերենության հետ կապված խնդիր է հարուցվում, ուստի` չպետք է թույլ տալ, որ նման միջադեպն անհետեւանք անցնի:

Ցուցադրել ավելի
Back to top button