ԿարևորՔաղաքական

Նազարբաեւն առաջարկում է, որ Թուրքիան էլ անդամակցի Մաքսային միությանը (լրացված է)

լրացված է ժամը 19։14

Նազարբաեւն առաջարկում է արձակել Եվրասիական միությունը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է արձակել Եվրասիական տնտեսական միությունը, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա եւ ընդլանյնել Մաքսային միությունը։ «Այս կազմակերպությունը պետք չէ, հաստատ այն պետք է փակել»,- Եվրասիական տնտեսական համագործակցության բարձրագույն  խորհրդի այսօրվա նիստում նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

«Ղրղզստանը եւ Տաջիկստանը կարող են անդամակցել Մաքսային միությանը դիտորդի կարգավիճակով»։ Ըստ Նազարբաեւի՝ Հայաստանկը պետք է անցնի անդամակցության բոլոր գործընթացները, որն անցել են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։

Նա նաեւ առաջարկում է, որ Մաքսային միություն ընդունեն Թուրքիային, դա բացատրելով այն հանգամանքով, որ խոսում են, թե «մենք ստեղծում ենք ԽՍՀՄ կամ ինչ- որ բան Ռուսաստանի ենթակայության տակ»։ «Գուցե Թուրքիային ընդունենք, մեծ երկիր է, խոսակցությունները կավարտվեն»,- ասել է Նազարբաեւը։

Վլ. Պուտին. Հնդկաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությունը
Հնդկաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Մաքսային միության նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական միության բարձրագույն խորհրդի նիստում։

Անդրադառնալով Նազարբաեւի՝ ՄՄ- ին Թուրքիայի անդամակցության հարցին, Պուտինը նշել է, որ հետաքրքրություն են հանդես բերել նաեւ «աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը»՝ Հնդկաստանը։

«Հենց նոր մենք հյուրընկալել էինք մեր մեծ բարեկամին՝ Հնդկաստանի վարչապետին։ Նա խնդրել էր այս հանդիպման ընթացքում բարձրացնել հարցը, որ Հնդկաստանը ցանկանում է քննարկել Մաքսային միության հետ ազատ առեւտրի գոտու պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Կարծում եմ, որ հնդկական շուկայի ծավալը, Ասիայի զարգացման հեռանկարները հաշվի առնելով մենք պետք է լրջորեն մտածենք այս առաջարկի մասին»,-Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմիլ մամուլի ծառայությունը։

«Ճանապարհային քարտեզ»՝ Հայաստանի համար
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է մշակեն փոխգործակցության մեխանիզմներ Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն ունեցող երկրների համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Բելառուսը ողջունում է եվրասիական ինտեգրմանը նոր գործընկերների մասնակցությունը։ «Մենք տեսնում են Հայաստանի մտադրությունը միանալու մեր ինտեգրացիոն միավորմանը։ Սակայն պետք է հասկանալ, որ Հայաստանին եւ մյուսներին պետք է հաղթահարել ինտեգրման այն ուղին, որով արդեն անցել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը ու ընդունեն իրենց պարտավորությունները ողջ ծավալով»,- ասել է Լուկաշենկոն։ Միաժամանակ՝ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է կազմել Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզ» Հայաստանի եւ Ղրղզստանի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button